10/06/2024 11:52
Չգիտեմ՝ Լուլուի ուղեղը պարգևավճա՞րն է մթագնել, թե՞ շանտաժով պահվող նյութերը. Աննա Մկրտչյան (Տեսանյութ)
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի այն գրառմանը, թե ընդդիմությունը փողոց է փակել, բղավում է և քնած երեխաներին ու հիվանդ մարդկան խանգարում։
Մկրտչյանը նկատեց, որ հասարակությանը ոչինչ չի ասում այդ անուն ազգանունը և խոսքը «Լուլուի» մասին է։
«Խոսքը Լուլուի մասին է, որը 2020թ-ին, ըստ մամուլի, ընդամենը շանտաժով է, որ դուրս չի եկել ՔՊ-ական ուսապարկերի շարքից։ Հիմա այդ մարդու ողնաշարի մասին եզրակացություններ արեք, որ իրեն հնարավոր է լինում շանտաժի ենթարկել և դա էլ որոշում է նրա գաղափարն ու կարծիքը»,-ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց՝ 2018-ին ամեն գործողություն ողջունվում էր Լուլուի և լուլուների կողմից, այդ թվում՝ անչափահաս երեխաների նկատմամբ հոգեբանական ճնշումներ, ՀՀԿ պատգամավորների վրա ուղղակի ճնշումներ։
«Հիմա, եթե ես տենց մի բան ասեմ՝ ՔՊ-ական ուսապարկերի վրա ճնշումը մեծացնելու, միանգամից ԱԱԾ-ն, ՔԿ-ն ու նիկոլական ստրուկ իրավապահները քրեական վարութով ծանր հանցագործության մեջ մեզ կմեղադրեն։ Հիմա, եթե այդ մարդիկ հասել են այդ աթոռներին, չգիտեմ՝ Լուլուի ուղեղը պարգևավճա՞րն է մթագնել, թե՞ շանտաժով պահվող նյութերը․ կարծում եմ՝ ինքը կարող է պարզաբանումը տալ»,-ասաց նա։