10/06/2024 11:03
Վարչախմբի գոյությունը երկարաձգելն աղետ է. Ադրբեջանի բռնապետն ամեն օր լկտի պահանջ է ներկայացնում. Չալաբյան (Տեսանյութ)
Պետք է հասկանալ՝ ոստիկանական այս ուժը վարչախմբի վերջին հույսն է. հայտարարեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Վարչախումբն իր ամբողջ բարոյական և քաղաքական կապիտալը կորցրել է, որևէ փաստարկ չի կարողանում բերել իր գոյությունը երկարաձգելու համար։ Գիտի, որ ամեն օր երկարաձգելն աղետ է։ Ադրբեջանի բռնապետն ամեն օր լկտի պահանջ կարող է ներկայացնել»,-ասաց նա։