10/06/2024 10:51
Որևէ այլ գործողություն, բացի հանրային ճնշումից, չի կարող ստիպել Փաշինյանին հրաժարական տալ. Պետրոսյան (Տեսանյութ)
Այս գործողությունները նպատակին անպայման հասնելու են․ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր Սուրեն Պետրոսյանը։
Պետրոսյանը նշեց, թե չի կարող ասել իմպիչմենտը կսկսվի՞, թե՞ ոչ. «Ես չէի ուզի, որ մենք դրա վրա շատ կենտրոնանանք, որովհետև դա իրավական տեխնիկայի ընդամենը մեկ գործիք է, ամենակարևորը հանրային ճնշումն է, որը պետք է լինի, կա, ու պետք է շատ ավելի շատանա»,-ասաց նա։
Պետրոսյանը շեշտեց, որ հատել են անդառնալիության կետը։ «Շուտ կլինի, թե ուշ, թե ինչ իրավական տեխնիկա կկիրառվի՝ հարցի այլ կողմն է, կարևորը լինի Սահմանադրության խնդիրը»,-ասաց նա։
Ըստ նրա՝ Փաշինյանի հրաժարականի միակ պատճառը լինելու է հասարակության ճնշումը։ «Այսքանից հետո, երբ նա շարունակում է մինչև այսօր ու հրաժարական չի տվել, որևէ այլ գործողություն, բացի հանրային ճնշումից, չի կարող ստիպել նրան հրաժարական տալ»,-ասաց նա։