10/06/2024 12:16
Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է. Պաշտպաններ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի համարում, որ պետությանը պատճառվել է վնաս, ի տարբերություն քննչական մարմնի տարածած նախնական պաթոսի, որ պետությանը պատճառվել էր վիթխարի վնաս. լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի փաստաբան Վաչե Սիմոնյանը։
«Անցած շաբաթ Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է և այլևս նշված՝ «պետությանը պատճառված հանրային վնասը» հանվել է մեղադրանքի ձևակերպումից»,-ասաց նա։
Ասաց, որ «Սիներջի»-ի գործով 6 մեղադրյալներից մեկն արդարացվել է, մյուսները՝ կիսով չափ,այսինքն՝ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը կատարված չլինելու հիմքով:
«Նմանատիպ որոշումներ կայացնելով, թե՛ արդարացնող, թե՛ վնասը հանելու պարագայում, գործն էապես աղքատանում է։
Դատախազության այս որոշումներով ցույց է տրվում, որ չի կարելի վստահել քննչական կոմիտեի հաղորդագրություններին»,-ասաց փաստաբանը։