10/06/2024 18:53
Քրեակատարողական հիմնարկներում ընթանում են դրսեկության ձևով (էքստեռն) պետական և ավարտական քննությունները
Հունիսի 4-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են 19 և ավելի տարիք ունեցող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների` 2024 թվականի դրսեկության ձևով (էքստեռն) 2-րդ քննաշրջանի պետական և ավարտական քննությունները:
Քննությունները կազմակերպում և իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի շրջանակներում:
2023-2024 թվականների ուսումնական տարվա համար ՀՀ ԱՆ «Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր», «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներից դրսեկության ձևով (էքստեռն) քննություններին մասնակցության դիմում է ներկայացրել 37 դատապարտյալ հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու նպատակով:
Նշենք, որ վերոնշյալ հանրակրթական ծրագիրը մեկնարկել է 2022- 2023 թվականների ուսումնական տարում Կրթության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու արդյունքում:
Քննությունները շարունակվելու են մինչև հուլիսի 1-ը ներառյալ: