10/06/2024 16:27
Հայաստանի մշտական բնակչությունը 2024-ի ապրիլի 1-ին կազմել է 3 մլն 39 700 մարդ
Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում է 3 մլն 39 700 մարդ։
Aysor.am-ի դիտարկմամբ՝ ըստ ԱՎԿ-ի՝ բնակչության 1 մլն 958 700-ը քաղաքներում են ապրում, 1մլն 81 000-ը՝ գյուղերում։
ՀՀ մշտական բնակչության միայն 1 մլն 127 000-ը Երևանում է ապրում։
Երևանից բացի, ամենամեծ թվով բնակիչ ունի Կոտայքի մարզը՝ 286 600 մարդ, ապա Արմավիրի մարզը՝ 264 100մարդ, որին մի փոքր զիջում է Արարատի մարզը՝ 261 700 քաղաքացի։