10/06/2024 13:09
ԲՏԱ նախարարը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Սիլիկոնյան հովիտ
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Սիլիկոնյան հովիտ։
«Նախ՝ ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի ղեկավար, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր Երվանդ Զորյանի ուղեկցությամբ և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ շրջայց եմ կատարել Սթենֆորդի համալսարանում, այնուհետև այցելել Համակարգչային պատմության թանգարան։
Սիլիկոնյան հովտում հանդիպում եմ ունեցել տեխնոլոգիական համայնքի հայ ներկայացուցիչների հետ, անդրադարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք ծրագրերին, ներկայացրել սահմանված թիրախները և պատասխանել նրանց հուզող հարցերին»,- Facebook-ի իր էջում գրել է նախարարը։