10/06/2024 10:37
Մի կողմ դրեք ձեր բոլոր գործերը, եկեք լուծենք Հայաստանի ապագայի հարցը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է անում միանալ ու լուծել Հայաստանի ապագայի հարցը։
«Սիրելինե՛ր, հաղթանակի համար Սրբազան Հայրն ընդամենը 96 ժամ է խնդրել մեզանից։ Այդ ժամանակի մի մասն արդեն անցել է։ Երեկ մենք շատ կարևոր արձանագրումներ ունեցանք։
Արդեն իսկ պարզ է, որ հաղթանակին հասնելու համար շատ բան պետք չէ՝ ընդամենը հաղթահարել ոստիկանական արգելքը։ Մենք կարող ենք դա անել։ Կարող ենք նաև այն պատճառով, որ ոստիկանների բացարձակ մեծամասնությունը հոգով ու մտքով մեզ հետ է։
Պարզապես տղաները գերության մեջ են։ Խուլիգաններն ու սուտասաններն են գերել նրանց։ Որոշներին էլ՝ կաշառել։ Պետք է ազատել մեր ոստիկաններին այդ գերությունից։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ոստիկանական շղթաներն ինքնաբուխ բացվեն ժողովրդի առջև և ճշմարտությունը հաղթի ստին։
Սիրելի՛ հայրենակիցներ, մի կողմ դրեք ձեր բոլոր գործերը։ Եկեք լուծենք Հայաստանի ապագայի հարցը։ Ընդամենը 3 օր և մենք կունենանք վերականգնվող, արդար, հզոր, հոգևոր Հայաստան»,- ասվում է հաղորդագրությունում։