10/06/2024 15:09
Իսկ ի՞նչ գիտեք, կարող է եկել է ու հանձնվել մեզ, կարող է մոլորվել է, կարող է գերի ենք վերցրել. Ալեն Սիմոնյանը՝ ադրբեջանցի հնարավոր դիվերսանտի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Ադրբեջանից դիվերսանտ չի անցել հայկական կողմ։
«Իսկ ո՞վ ասաց, ծանո՞թ եք իր հետ։ Զինվորն անհետացել է, իսկ ի՞նչ գիտեք, կարող է եկել է ու հանձնվել մեզ, կարող է մոլորվել է, կարող է գերի ենք վերցրել»,- այսպես արձագանքեց նա լրագրողի դիտարկմանը, որ ադրեջանցի դիվերսանտ է անցել հայկական կողմ։
Նա ասաց՝ իր որոշելիքը չէ պաշտոնապես ասել, թե ինչ է կատարվել։
«Լավ ենք չէ՞ սովորել, որ երկիրը ավերվում է, որ պետությունն այնքան թափանցիկ է աշխատում, որ ես պետք է գամ ու ձեզ ասեմ, որ ադրբեջանցի դիվերսանտը եկել է, էս է ասել, էն է ասել, պետական գաղտնիք գոյություն չունի՞», - նշեց Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ Նախիջևանի Սադարակ շրջանի ուղղությամբ անհայտ պայմաններում անհետ կորել է շարքային Ջեյհուն Հուսեյնովը։
Մամուլում լուրեր էին տարծվել, որ ադրբեջանցի զինվոր է անցել Հայաստանի սահման՝ Վայոց ձորի (Արենի) հատվածից: Նրան ձերբակալել են։
ՀՀ ՊՆ-ից և ԱԱԾ-ից այս պահին պաշտոնական մեկնաբանություն չկա։