11/06/2024 20:47
ԳՇ պետի տեղակալը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխման գործում
Հունիսի 11-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը տեսակապով մասնակցել է գլխավոր շտաբների պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին:
Հանդիպման նպատակը միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև համագործակցության հարցերի քննարկումն էր:
Գեներալ-մայոր Երոյանն իր խոսքում կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի կերպափոխման գործում և վերահաստատել հանձնառությունը՝ շարունակելու մասնակցությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելություններին: