11/06/2024 12:13
Այս իշխանությունները երկու մեգասուտ են բստրել և փորձում են դա հրամցնել. Խաչատրյան
Այս իշխանությունները երկու մեգասուտ են բստրել և փորձում են դա հրամցնել, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Առաջին սուտն այն է, որ շարժումը տեղի է ունենում դրսի ֆինանսավորմամբ։ Իրենց նշանակած Գլխավոր դատախազին ասում ես՝ դրսի ֆինանսավորման որևէ փաստ կա՞, ասում է՝ չկա։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալին հարցնում ես, ասում է՝ չկա։Անվտանգության մարմիններն էլ ոնց որ թե ձեն-ձուն չեն հանում, որովհետև եթե կա, այդ մարդիկ պետք է պատասխան տան։ Եթե ձեր ստերը հիմնավորող մի բան ասեք, մենք էլ ասենք՝ բա էն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, դրա մասին ի՞նչ կասեք, թե մոռացել եք ու փորձում եք դա ուրիշների վրա փաթաթեք։ Ձեր ղեկավարի հայտարարությունը կարդացեք, բայց դա էլ դուք արեք, ես հո ձեր փոխարեն տնայինը չեմ անելու»,-հայտարարեց նա։
Մյուս սուտը, Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ, վերաբերում է գաղտնլսումներին։
«ԱԱ՞Ծ-ն է ձեզ գաղտնալսման մասին ասում։ Բա այդ ստի տակից ո՞վ է դուրս գալու» -նշեց նա։