11/06/2024 10:58
Պարո՛ն Մինասյան, ո՞վ է ձեզ հուշել, որ նման հայդուկական տեքստեր ասեք. Կոնջորյան (Տեսանյութ)
Քաղաքական ընդիմությունը ցանկանում է այս գործընթացն այլ կերպ ներկայացնել, որպեսզի իրենց հետևորդների մոտ արդարանան, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Պարո՛ն Մինասյան, դուք խելացի, գրագետ մարդ եք, ո՞վ է ձեզ հուշել, որ նման հայդուկական տեքստեր ասեք։ Ախր Դուք շատ լավ գիտեք Սահմանադրությունն էլ, կանոնակարգ օրենքն էլ։ Դուք ինքներդ էլ օգտվել այդ դրույթներից։ Հիմա դուք մեզ մեղադրում եք, որ մենք չենք ուզում գալ նիստին, մենք էլ ձեզ ասե՞նք, որ ամիսներ շարունակ դուք զբաղված էիք պարազիտությամբ և ժողովրդի կողմից տրված մանդատը չէիք օգտագործում։ Խորհրդի նիստերին էնքան ձեզ չենք տեսնում, դեմքներդ մոռանում ենք։ Եթե դուք նորմալ, անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան ձեր պատրաստած ուղերձը, բայց դա էլ նորմալ չեք կարողանում անել, «Հայր մեր»-ն էլ ձեր մոտ երևի մեծ մասը չգիտի»,-հայտարարեց Կոնջորյանը։