11/06/2024 10:45
Քաղաքական մեծամասնությունը փախչում է կարևոր հարցի քննարկումից. Մինասյան. Տեսանյութ
ԱԺ նախագահը ոչ թե ապահովում է խորհրդարանի բնականոն գործունեությունը, այլ՝ բացառապես իր քաղաքական թիմի ցանկությունը, նպատակադրումը, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ քաղաքական մեծամասնությունը փախչում է կարևոր հարցի քննարկումից, որը Սահմանադրության համաձայն ներկայացվում է պատգամավորների ¼-ի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ երեկ 33 պատգամավորի ստորագրությամբ ընդդիմադիրները միջնորդություն են ներկայացրել արտահերթ նիստ անցկացնելու։ Սակայն ԱԺ խորհուրդը հարցը չընդգրկեց օրակարգում։
Արծվիկ Մինասյանը երեկ հայտարարեց, որ եթե ԱԺ խորհուրդը կողմ չքվեարկի այս քառօրյայի ընթացքում արտահերթ նիստ անցկացնելուն, ապա օրենքի ուժով հունիսի 17-ին արտահերթ նիստ կգումարվի։
Նշենք, որ արտահերթ նիստի ժամանակ քննարկվելու է կառավարության հրաժարականի հարցը։