11/06/2024 13:59
Մտքներովս չի անցել, որ կարող էր հարց առաջանալ, թե ինչու 36 ստորագրություն չի, այլ 33 է. Արծվիկ Մինասյանը նշեց՝ Իշխան Զաքարյանին չեն էլ դիմել
Մտքներովս չի անցել, որ կարող էր հանրության մոտ հարց առաջանալ, թե ինչու 36 ստորագրություն չի, այլ 33 է. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նա նկատեց, որ այն նախագծի համար, որ ներկայացվել է, անհրաժեշտ էր 27 ընդդիմադիր պատգամավորի ստորագրություն։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ Իշխան Զաքարյանին չեն էլ դիմել, իսկ մյուս երկու պատգամավորները՝ Տարոն Մարգարյանը և Մարտուն Գրիգորյանը տեխնիկական պատճառով է, որ չեն ստորագրել, սգո արարողության մասնակցության պատճառով։
Մինասյանն անդրադարձավ Իշխան Զաքարյանի հայտարարությանը, որում ասում էր. «Գնացեք ՔՊ-ից էլ 18 ձայն բերեք, 53 ձայն հավաքեք, համարեք՝ ես կմիանամ ձեզ»:
«Սա ի՞նչ է նշանակում: Երևի թե պարոն Զաքարյանը պիտի բացատրի, 36 ստորագրության դեպքում դնու՞մ է իր ստորագրությունը, թե՞ ոչ»,-ասաց նա։
Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, Իշխան Զաքարյանի ասածն այն է, որ եթե հանրային ճնշման ներքո կամ բանակցությունների միջոցով ընդդիմադիրները կարողանան ապահովել ՔՊ-ից որոշակի հատվածի ստորագրություն, ապա ինքն էլ կմիանա գործընթացին: