11/06/2024 15:28
Մանդատներից հրաժարվելու դեպքում ընդդիմությունը կզրկվի ընտրական հանձնաժողովներում 50 %-ը վերահսկելու հնարավորությունից. Մինասյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ընդդիմության մանդատները վայր դնելու հարցին։
Ըստ նրա, եթե խորհրդարանում չկա ընդդիմադիր խմբակցություն, նշանակում է, որ ընտրական հանձնաժողովներում 50 %-ը վերահսկելու հնարավորություններից ընդդիմությունը զրկվում է։
«Այս իրավունքները վերանում են և դրանք ամբողջությամբ անցնում են ընտրատարածքային հանձնաժողովին, որն ամբողջությամբ ձևավորված է իշխանության ներկայացուցիչներից։ Այսինքն՝ պահանջելով ընդդիմությունից մանդատներից հրաժարվել, դուք զրկում եք ընդդիմությանը ընտրական հանձնաժողովներում առնվազն 50 %-ը վերահսկելու հնարավորությունից, որպեսզի ընտրությունները չկեղծվեն»,-ասաց նա։