11/06/2024 13:07
Ակնհայտ է, որ խնդիրներ կան հայ-ռուսական հարաբերություններում. Ռուբինյան
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների կողմից պարբերաբար տարբեր հայտարություններ են հնչում, որոնք, չեմ կարծում, որ օգտակար են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հարցին, իսկ ինչպես է դրանք գնահատում, Ռուբինյանն արձագանքեց. «Կարծում եմ, որ ակնհայտ է, որ խնդիրներ կան այդ հարաբերություններում, ուրիշ ոնց պետք է գնահատեմ»։
Նա նշեց, որ ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է հաղթահարել։ «Բայց ինքնանպատակ չպետք է լինի, հաղթահարումը ենթադրում է խնդիրների լուծում»,-ասաց նա։