11/06/2024 12:47
ՀՀ-ն ակնկալում է, որ Թուրքիան ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածությունը կպահի. Ռուբինյան
ՀՀ-ն ակնակալում է, որ Թուրքիան ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածությունը կպահի. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Խոսքը 2022թ.-ի հուլիսին ձեռք բերված պայմանվորվածության մասին է, ըստ որի՝ ՀՀ-ի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար։ Հայկական կողմից բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարվել և ավարտվել են և անցակետը պատրաստ է գործունեության համար։ Թուրքական կողմից չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց հույս ունենք, որ այդ քայլերը կիրականան»,-ասաց նա։
Նա նշեց, որ Մարգարայի կամուրջը վերանորոգվել է և պատրաստ է շահագործման հայկական կողմից։
Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ունեն պայմանավորվածություն նոր հանդիպման ՀՀ-ի Թուրքիայի կողմերի միջև, սակայն ժամկետներ դեռ չկան։