11/06/2024 17:44
Չփորձեք սադրել ոստիկաններին. Ալեն Սիմոնյանը «կռահեց», թե վաղն ինչ է սպասվելու (տեսանյութ)
Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը հավատում է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը անկեղծ է:
«Բայց ես համաձայն չեմ պարոն Դանիելյանի հետ, պարոն Դանիելյանը թող մանդատը չդնի, թող դուրս գա Դաշնակցությունից, որը մեծ արհավիրքների հեղինակ է ու հասկանա, թե ինչ է կատարվում Հայաստանում»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը կարծում է, թե վաղը սադրանքներ կլինեն:
«Բոլոր պատգամավորները վաղը կարող են գալ իրենց աշխատատեղերը, բայց չփորձեն սադրել ոստիկաններին»,- նշեց նա:
Սիմոնյանը դիմեց նաև ՀՀ քաղաքացիներին. «Զերծ մնացեք սադրանքներից, մի տրվեք բոլոր ստերին, որով ձեզ ոգևորում են, որ իրենք, պաշտպանված իրենց մանդատներով, ձեզ տանեն ու ներգրավեն տարբեր քրեական գործերի մեջ»: