11/06/2024 16:13
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանի մասին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում Նաիրի Հոխիկյանից պահանջում է հերքել գրառումներից մեկը:
«Բլոգեր կամ չգիտեմ՝ ինչ Նաիրի Հոխիկյանն իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկի տակ գրել է՝ իբրև ես 2020-ի հոկտեմբերին ԱԻՆ փակ մեքենաներով Արցախի առաջնագծից փախցրել եմ դասալիքներին և տեղափոխել Երևան։
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին, որպեսզի ուսումնասիրության տակ վերցնեն այս տղայի մեղադրանքը և պարզեն իրականությունը։
Հ.Գ.
Ստի և կեղծիքի դեմ պայքարողներն ամենամեծ սուտ և կեղծիք տարածողներն են՝ այն ամենը, ինչ պետք է իմանալ նրանց մասին»,-գրել է Փամբուխչյանը։