11/06/2024 12:04
«Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ, ինձ տեսիլք է եկել, ասել է». Գեղամ Նազարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ իր անվան շուրջ աղմուկը ուղղորդվում է. «Ես գիտեմ՝ ովքեր են, չեմ հրապարակում, հետո իմ հուշերի գրքում մի օր կգրեմ էդ մասին, չեմ ուզում, որ տնից ամոթով դուրս չգան… Ինձ համար, իմ ընտանիքի համար ցավալի է, երբ կարդում ենք, որ Գեղամ Նազարյանին Նիկոլ Փաշինյանը 3,5 մլն դոլար է տվել, որ ֆրակցիայում բաժանի, Սեյրան Օհանյանն էլ անտառը ճղելով շուտ ուզում էր հասնի Կիրանց, որ 100 հազարը վերցնի: Էս մակարդակի ենք հասել: Իրոք, ուզում եմ շարժմանը քիչ երեւամ, որովհետեւ անհարկի մեղադրանքներ են լինում՝ էս բառը էսպես չասեցիր, շեշտը սխալ դրեցիր… Ո՛չ ասել եմ ես եմ վարչապետի թեկնածուն, ո՛չ ասել եմ, որ ուզում եմ հեղափոխություն անեմ, միապետություն հաստատեմ, ես միապետ դառնամ, ոչ ասել եմ՝ ուզում եմ օդանավակայանը վերցնեմ ինձ, անկեղծ եմ ասում, իրոք, չեմ հասկանում»:
Գեղամ Նազարյանը վստահեցրել է,, որ միտք չի ունեցել Կիրանցում ճանապարհը փակողներին ցրել. «Մեջքիս հետեւից, անունները չտամ, մի քանի հոգի ասացին՝ ժողովուրդ, Գեղամն եկել է, որ ասի՝ ճանապարհը բացեք, անմիջապես որակում են սադրանք: Այնքան այն դպրոցի մասին ասացին՝ Գեղամի առանձնատուն դառավ սահմանային եսիմ ինչ: Գեղամի տառապանքները հասկանո՞ւմ են ինչ է, երբ իր այգուց տեսնում է սահմանը»:
Հարցրեցինք՝ դուք պահանջո՞ւմ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նա պատասխանեց. «Դա անքննարկելի ճշմարտություն է: Ոչ թե Նիկոլի անձի դեմ եմ ես պայքարում, անհատ Գեղամը իր ընկեր Նիկոլի դեմ կարա անհատ պայքարի, բայց ես ասում էի՝ ժողովուրդ, հանուն ՀՀ-ի: Եթե Նիկոլը չլիներ իմ ընկերը, լիներ իմ զույգ եղբայրը, ես էլի պայքարելու էի, որովհետեւ մեր Հայաստանի շահերից չի բխում, որ պարտություն կրած մարդը շարունակի ղեկավարել: Բնականաբար, այդ կարծիքը չի կարող փոխվի: Ինձ ասում են՝ 21 թվին ուրիշ ձեւ էիր ելույթ ունենում, ես հո դերասա՞ն չեմ, 21 թվին իմ էմոցիաները այլ էին, 24 թվին այլ է, ուզում են մուր քսեմ, արցունքներ, հուզական խո՞սք: Չէ»:
Հարցին, թե դուք պատրաս՞տ եք ներել Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանել է. «Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ, ինձ տեսիլք է եկել, ասել է, բայց ներել՝ չի նշանակում իրեն հանդուրժել վարչապետի պաշտոնում»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։