Առևտրական, վարսավիր, փոքր բիզնես ունեցող սիրելի քաղաքացի, քեզ էլի խաբեցին. դու հարկման մատերիալ ես

11/06/2024 17:32

Առևտրական, վարսավիր, փոքր բիզնես ունեցող սիրելի քաղաքացի, քեզ էլի խաբեցին. դու հարկման մատերիալ ես


«168.am» կայքը գրում է․

«Ազգային ժողովն ընդունեց օրենքների նոր փաթեթ, որով առք ու վաճառքի, արտադրական, անշարժ գույքի առք ու վաճառքի կամ վարձակալությամբ տրամադրման, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոտեխսպասարկման ծառայությունների, ծրագրային ապահովման մշակման և շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման և չափագրման, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման և հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, միկրոձեռնարկությունների մեծ մասի դեպքում կտրուկ՝ 2-3.3 անգամ բարձրացվում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Կատարվող փոփոխությամբ հարկման ընդհանուր համակարգ տեղափոխվող գործունեության տեսակների, այդ թվում՝ փաստաբանական և նոտարական ծառայությունների գծով տնտեսավարողները 2025թ. հունվարի 1-ից կվճարեն 20% ԱԱՀ և 18% շահութահարկ։

Արդյունքում` այս փոփոխությամբ միկրոձեռնարկատիրության մի շարք ուղղությունների մասով տեղի է ունենալու շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացում։ Օրինակ`

1. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն՝ գործող 5%-ից կդառնա 10%;

2. Արտադրական գործունեություն՝ գործող 3.5%-ից կդառնա 7%;

3. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն՝ գործող 6%-ից կդառնա 12%, և այլն։

ՀՀ կառավարությունը, որպես փոփոխության հիմնական նպատակ, նշում է, որ այս հարկային կարգավորումներով կապահովվի հատուկ համակարգից՝ շրջանառության հարկից սահուն անցումը հարկման ընդհանուր համակարգ։ Այսինքն՝ ինչ-որ ժամանակ անց ՀՀ ներկայիս իշխանությունները միկրոձեռնարկությունների գործունեությունը նպատակ ունեն իսպառ հանել շրջանառության հարկով հարկվելու համակարգից և տեղափոխել հարկման ընդհանուր դաշտ (ԱԱՀ-ի և շահութահարկի դաշտ)։

«Առաջարկվող փոփոխությունների հիմնական ուղղությունները վերաբերում են շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմանը, սակայն զուգահեռաբար հնարավորություն կընձեռվի, որպեսզի ավելի լայն շրջանակի ծախսերը փաստաթղթավորման պարագայում նվազեցվեն»,- պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Օրենքների նախագծերի փաթեթը, սակայն, ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության կողմից ենթարկվել է իրավական, ֆինանսա-տնտեսագիտական և սոցիալական փորձաքննության: Չնայած փոխնախարարի հավաստիացումներին՝ դրանցից բոլորում հիշատակվում է այս փաթեթի տարբեր խնդրահարույց կողմերի մասին։

Մասնավորապես՝

  • Իրավական փորձաքննությամբ նշվում է, որ «փաստաբանական և նոտարական ծառայությունների հարկման վերաբերյալ կարգավորումների փոփոխությունը հիմնավորված չէ»: Որպես փորձաքննության վերջնական եզրակացություն՝ նշվում է, որ «անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի հիմնավորվածությունը և համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին»:
  • Ֆինանսատնտեսագիտական փորձաքննությամբ նշվում է, որ «առաջարկվող փոփոխությունների հետևանքով գործնականում կարող է տեղի ունենալ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկային բեռի ծանրացում»։ Իսկ որպես փորձաքննության վերջնական եզրակացություն՝ նշվում է, որ «Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի»:
  • Սոցիալական փորձաքննությունը նույնպես նշում է, որ առաջարկվող փոփոխությունների «արդյունքում կարող է տեղի ունենալ նաև շրջանառության հարկ վճարողների հարկային բեռի ավելացում», և որպես եզրահանգում՝ ընդգծում փաթեթի «սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման» անհրաժեշտությունը։

Թեև կառավարության ներկայացուցիչները և օրենքների այս փաթեթն Ազգային ժողովում ներկայացնող Բաբկեն Թունյանը յուրաքանչյուր առիթով վստահեցնում են, թե այս փոփոխությունների ընդունումը միտված չէ մարդկանց առավել հարկելուն, սակայն այդ հիմնավորման հետ հանրությունը և տվյալ փոփոխությունների բուն շահառուներն այդքան էլ համաձայն չեն։ Նախ հարկ է նշել, որ օրենսդրական նախաձեռնությունն ունեցել է լայն հանրային արձագանք (ինչպես նախքան կառավարության՝ հավանության արժանանալու մասին որոշման ընդունումը, այնպես էլ՝ դրանից հետո)։

Այսպես՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 18.01.2024թ.-08.02.2024թ. ժամանակահատվածում հանրային քննարկման է դրվել www.e-draft.am կայքում, որտեղ նախաձեռնությանը կողմ են քվեարկել՝ 4, դեմ՝ 819 հոգի։ Եվ անգամ այս պարագայում իշխանությունները պատշաճ աշխատանք չեն կատարել հարկման նոր համակարգի մեջ մտնող շահառուներին լիարժեք պարզաբանումներ տրամադրելու ուղղությամբ։ Այս համատեքստում իր մտահոգությունն է հայտնել նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ նախագծի առումով չի ներկայացվել միջազգային չափանիշներին համապատասխան հարկային քաղաքականության փոփոխության իրավաչափությունը գնահատելու անհրաժեշտ հիմնավորումը, չի ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցությունների և ռիսկերի գնահատումը, ինչպես նաև չեն իրականացվել պատշաճ հանրային իրազեկման աշխատանքներ և շահառուների հետ քննարկումներ:

Մի խոսքով, «քաղաքացին հարկվելու մատերիալ չէ» թեզի նախկին քարոզիչները, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների պրակտիկան, որոշել են կրկին քաղաքացիների կարծիքի հետ հաշվի չնստել։

Ինչ վերաբերում է փոփոխության շահառու խմբերից մեկին՝ փաստաբանական համայնքին, ապա վերջիններս հրապարակավ հայտնել էին իրենց դժգոհությունը, այդ թվում՝ իրականացնել բողոքի ակցիաներ, քանի որ, ինչպես գործադիր մարմնի, այնպես էլ օրենսդիր մարմնի կողմից դրսևորվում է որոշակի շտապողականություն, առանց պատշաճ և համակողմանի քննարկումների: Փաստաբանները հրաժարվել էին պաշտպանություն իրականացնել ՀՀ պետական մարմիններում` դատարաններում, նախաքննական մարմիններում։

Բանն այն է, որ օրենքի ընդունման պատճառով շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար՝ նաև գները, անվճար իրավաբանական ծառայության մատուցումն էլ կարող է դառնալ անհնար, քանի որ փաստաբանները ստիպված են լինելու հարկ վճարել, իսկ այդ ամենից առաջին հերթին տուժելու են ՀՀ քաղաքացիները: Փաստաբանական համայնքը նաև հանդիպում էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ՝ խնդրահարույց օրենքի նախագիծը քննարկելու համար, սակայն հանդիպումն արդյունավետ չի եղել։

Ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ պարզ է։ Օլիգարխիայի դեմ կեղծ պայքար տանող իշխանությունները պարարտ հող են ստեղծում, որպեսզի խոշոր բիզնեսները գան ու «կուլ տան» փոքր բիզնեսին։

Բա ո՞ւր կորան ներկայիս իշխանության կողմից դեռ 2021թ.-ին կառավարության ծրագրում ներկայացված խոստումներն այն մասին, թե փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցություն է տրվելու՝ այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանին տրամադրված ֆինանսական միջոցներից։ Թե՞ սա էլ նոր տարբերակ է Եվրոպայից Հայաստանին փոխանցված գումարները հարկի տեսքով հետ վերցնելու համար։

Կամ ի՞նչ աջակցության մասին է խոսքը, եթե խոստացվում է բարենպաստ հարկային դաշտ ստեղծել, բայց պրակտիկայում ծածուկ ՓՄՁ-ներին հանում են շրջանառության հարկից ու աստիճանաբար տանում  հարկման ընդհանուր (ԱԱՀ-ի, շահութահարկի) դաշտ։ Ու այստեղ անգամ Նիկոլ Փաշինյանի պարբերական այցերը փոքր կրպակներ ու ամպագոռգոռ զրույցները փոքր բիզնեսին աջակցելու մասին այլևս չեն աշխատելու, քանի որ խոսքերին փոխարինելու են գալու թվերը հարկային հաշվետվություններում, որոնցում սևով սպիտակի վրա երևալու է, թե քանի տոկոս հարկ է գանձվել այս կամ այն միկրոձեռնարկությունից։

Այս օրենքի վերջնական ընդունումն իրական աղետ է դառնալու սոցիալական գնահատման տեսանկյունից։ Իրական աղետ է դառնալու նաև ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ շինծու բացված քրեական գործից ոչ ոք ապահովագրված չէ՝ ՀՀ քաղաքացին կարող է դատարանի առջև կանգնել ու ապօրինի կալանավորվել անգամ իր իսկ իրավունքներն իրացնելու մեղադրանքով՝ լինի խոսքի ազատությունը, կարծիքի ազատ արտահայտումը, հավաքներին մասնակցությունը կամ, պարզապես, քաղաքական այլախոհությունը։»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:26 Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է զոհվել Այսօր, 12:23 Դիտարկում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա Այսօր, 12:21 Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Այսօր, 12:14 Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է գողությունը, մեղադրյալը կալանավորվել է Այսօր, 12:07 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի Այսօր, 11:56 Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:52 Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին. Օլիվիե Դըկոտինյիի արձագանքը՝ Շարմազանովին Այսօր, 11:39 Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն. Պատգամավորը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին Այսօր, 11:29 Գոռ Քլոյանի քույրը և դատավորը՝ նույն նախընտրական ցուցակում. Քոչարյանի և մյուսների գործով դատավորը պնդում է, թե չգիտեր այդ մասին Այսօր, 11:14 Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 11:13 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Այսօր, 11:07 Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության խնդիրների լուծման մրցույթում 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը հաղթող է ճանաչվել Այսօր, 11:00 Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 10:51 Անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ Այսօր, 10:44 Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է Այսօր, 10:39 ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի Այսօր, 10:37 Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները Այսօր, 10:30 Հայ մասնագետների թիմը կաջակցի Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փորձը ներդնել նաև Երևանում. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:25 Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 10:21 Հրդեհ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Այսօր, 10:14 Երևանում շինարարության ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ հոսպիտալացվել է Այսօր, 10:12 Որ հասցեներում ջուր չի լինի Այսօր, 10:06 Գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնող արցախցիների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձից օգտվելու հնարավորությունը. Աբրահամյան Այսօր, 09:43 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:40 Աշոցքի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է տեղում Այսօր, 09:11 «Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են Այսօր, 09:05 «Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի Այսօր, 09:04 «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու Այսօր, 08:59 «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը Այսօր, 08:56 «Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո Այսօր, 08:52 «Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին Այսօր, 08:46 «Փաստ». Մեր իրականության մեջ որոշ շրջանակներ փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին 27/11/2024 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի 27/11/2024 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց 27/11/2024 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի 27/11/2024 21:45 Ուկրաինայի պաշտպանության նախարարը Հարավային Կորեայում էր 27/11/2024 21:20 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի կրած կորուստների մասին 27/11/2024 20:58 «Փաշինյանի տերերը թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին». Սամվել Նիկոյան 27/11/2024 20:35 Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի ավտոճանապարհներին մերկասառույց է 27/11/2024 20:18 5,5 հազար կիբերհանցագործներ են ձերբակալվել Ինտերպոլի հատուկ գործողության արդյունքում 27/11/2024 20:00 ՊՆ-ից հերքում են Ջերմուկի դիրքերը լքելու մասին լուրը 27/11/2024 19:45 Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև 27/11/2024 19:29 Պաշտոնազրկված Քյարամյանն ու Բադասյանը զբոսնում են (Տեսանյութ) 27/11/2024 19:14 Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետո․ Ի՞նչ անել 27/11/2024 18:55 Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Սարգիս Սարգսյանը 27/11/2024 18:42 Մեկ այլ մեքենայի հետ բախման հետևանքով «Mercedes»-ը բռնկվել է, վարորդին կարողացել են դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց 27/11/2024 18:26 Նոր նշանակումներ՝ բանակում․ Կորպուսների հրամանատարներ են փոխվել 27/11/2024 18:10 Ծիլքար- Ջրաշեն ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար 27/11/2024 17:56 Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել 27/11/2024 17:42 Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է․ Հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը 27/11/2024 17:28 Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ 27/11/2024 17:15 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել 27/11/2024 17:04 «Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 27/11/2024 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ 27/11/2024 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան 27/11/2024 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ 27/11/2024 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում 27/11/2024 16:21 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման հարցը 27/11/2024 16:18 Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար 27/11/2024 16:11 Հանդիպել ենք Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ՝ քննարկել երկկողմ, Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային հարցեր. Արսեն Թորոսյան 27/11/2024 15:54 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության դիտորդների հետ 27/11/2024 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 27/11/2024 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 27/11/2024 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի 27/11/2024 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը 27/11/2024 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ 27/11/2024 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում 27/11/2024 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել 27/11/2024 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք 27/11/2024 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան 27/11/2024 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը 27/11/2024 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին 27/11/2024 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան 27/11/2024 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին 27/11/2024 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ 27/11/2024 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) 27/11/2024 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա 27/11/2024 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան 27/11/2024 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան 27/11/2024 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ) 27/11/2024 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին 27/11/2024 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) 27/11/2024 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա 27/11/2024 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը 27/11/2024 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան 27/11/2024 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը 27/11/2024 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» 27/11/2024 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության 27/11/2024 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ 27/11/2024 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է 27/11/2024 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է 27/11/2024 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան 27/11/2024 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% 27/11/2024 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ 27/11/2024 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 27/11/2024 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք

Տվյալ բաժնի վերջին նյութերը