11/06/2024 22:11
ՍԴ-ն վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի դիմումը
Սահմանադրական դատարանը մեկ ամիս առաջ վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի դիմումը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով:
«Դատարանի դիմումն այժմ դատաքննության փուլում է, հաջորդ նիստը հուլիսի 22-ին է», - «Լուրեր»-ին տեղեկացրել են ՍԴ-ի հանրային կապերի բաժնից:
Դիմումը քննվում է գրավոր կարգով:
Դիմումի հիմքը 1998-ին ընդունված, այժմ՝ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։ Վճռաբեկ դատարանը միջնորդել է որոշել այդ օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։