11/06/2024 09:08
«Հրապարակ». Համով Զառան և Գոհար Մուրադյանը ՔՊ քննությունից «կտրվել են»
«Հրապարակ թերթը գրու է. «ՔՊ խմբակցությունը երեկ իր նիստում մերժել է ՀՌՀ անդամի համար առաջադրված երկու թեկնածուին էլ՝ Զառա Արամյանին՝ Համով Զառային, և Գոհար Մուրադյանին։ Իշխող ֆրակցիան անցած շաբաթ փակ հանդիպում էր ունեցել թեկնածուների հետ, հարցեր տվել, փաստորեն, երկուսն էլ քննությունից «կտրվել» են։ Թեկնածուներից ոչ մեկը ներկա 50 անձի կեսից ավելիի ձայնը չի ստացել, թեպետ Զառայի օգտին ավելի շատ են կողմ քվեարկել։ Սա նշանակում է, որ նոր մրցույթ կհայտարարեն, մինչև գտնեն իրենց սրտի թեկնածուին։ Ի դեպ, ֆրակցիան քննարկել է նաև փաստաբաններին, նոտարներին ԱԱՀ հարկով հարկելու՝ աղմուկ հանած նախագիծը և որոշել, որ «զադնի չեն դնելու»»։