12/06/2024 12:24
Հավանական է, որ 2025-ի հունվարից 1-ից վարձակալության ծախսերի աջակցությունը դադարի ԼՂ-ից բռնի տեղահանված աշխատանքային տարիքի անձանց համար. Փոխվարչապետ
2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար անձ աշխատանք է գտել, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Հաշվառված անհատ ձեռնարկատերերի քանակը գերազանցում է հազարը»,- ասաց նա։
Տիգրան Խաչատրյանը հայտարերց՝ հավանական է, որ 2025 թվականի հունվարից 1-ից վարձակալության ծախսերի աջակցությունը կարող է դադարել աշխատանքային տարիքի անձանց համար ու օգնությունը կհասցեագրվի առավելապես երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց ու թոշակառուներիին։
Նա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կոչ արեց ծանոթանալ աջակցության ծրագրերին, տալ հարցեր, որոնք կարող են օգնել իրենց որոշումները վերջնական կայացնելու համար ու իրացնել ծրագրով նախատեսված բնակարանի գնման կամ տան կառուցման իրավունքը։