12/06/2024 15:08
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հաստատեց՝ որդու պաշտոնը բարձրացրել են, աշխատավարձը ևս, բայց դրանում իր գործոնը չկա
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ որդու պաշտոնը բարձրացրել են, աշխատավարձն էլ բարձրացել է, բայց դրանում իր գործոնը չի եղել։
«100 հազար դրամով ավելացել է․ իմ տղան 29 տարեկան տղա է, համալսարան ավարտած, ինքն իր ջանքերով հասել է որոշակի տեղ»,-ասաց նա։
Ճշտող հարցին, թե հոր գործոնը չկա՞, նա ասաց. «Ոչ, չկա հոր գործոնը, իր պաշտոնը նորմալ չգիտեմ էլ՝ ինչ է, գիտեմ՝ որ բաժնի պետ է իրավաբանական, որովհետև ինքը իրավաբան է՝ ֆրանսիական համալսարանում լավ սովորած, բանակ ծառայած և 29 տարեկան, 2 երեխա էլ ունի, դեռ պետք է աճի էլ»։
Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրել էր՝ Խաչատրյանի որդին փորձագետից արագ «վերածվել» է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարեւորագույն բաժիններից մեկի պետի, աշխատավարձն էլ նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 1.2 միլիոն դրամով։