12/06/2024 21:01
«Հեյդարի որդու առջև լեզուներդ կապ ընկած եք խոսում, բայց էս ժողովրդի վրա ձեռք եք բարձրացնում»․ Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
Բաղրամյան պողոտայում Բագրատ Սրբազանը կրկնեց իր առաջարկն՝ ուղղված ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին․ ինքը պատրաստ է մենակ գնալ ու հանդիպել նրանց հետ, եթե այդքան համարձակություն կունենա ոստիկանական շարքերի հետևում թաքնված իշխանությունը։
«Ստախոսը ճողոպրել է, ռիսկ էլ չարեց, որ մենակ գնամ ներս՝ հանդիպելու։ Պիտի անընդհատ փախչի այս մարդը, ուրիշ ի՞նչ ունի անելու, ի՞նչ արժեք ունի, ի՞նչ արժանիք ունի, ոչ մի բան։
Կրկնում եմ՝ 50-70 հոգով հավաքվեք, ուզու՞մ եք՝ 100 հոգով, էն ականջ, լեզու կտրող «լավ տղերքով» հավաքվեք, ես մենակ, մեն-մենակ՝ ձեր դիմաց։ Որտեղ ուզում եք՝ հավաքվեք։ Ուզում եք՝ խորհրդարանում, ձեր հաստ պատերի հետևում, ուզում եք՝ բաց տեղերում, հրապարակային, որտեղ ուզում եք, կապ չունի։
Դուք էս ժողովրդի վրա ձեռք եք բարձրացրել։ Վախը ծնկներիդ մեջ և լեզուներդ կապ ընկած՝ Հեյդարի որդու առջև ծնկած՝ լքլքալով եք խոսում, բայց էս ժողովրդի վրա ձեռք եք բարձրացնում»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց նաև՝ դեռ չգիտեն՝ «ԱԺ շենքից գաղտնի ճողոպրած Փաշինյանն այժմ որտեղ է գտնվում, որտեղ է թաքնվել», բայց կճշտեն նրա գտնվելու վայրը։