12/06/2024 11:54
ՌԴ-ն փոխել է իր քաղաքական գիծը՝ ապագայի աշխարհը ոչ թե Եվրոպան է, այլ Հարավարևելքը. Դմիտրի Տրենին
Արևմուտքի դեմ հակամարտության վերաբերյալ նման «հեգնական» ենթատեքստ հումոր կա՝ նրանք, ովքեր չեն ուզում լսել Սերգեյ Լավրովին, գործ կունենան Սերգեյ Շոյգուի հետ. «Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները հետխորհրդային տարածքում» թեմայով Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կողմից անցկացվող միջազգային կլոր սեղանին հայտարարեց Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի պրոֆեսոր և գիտական ղեկավար Դմիտրի Տրենին։
Նա նկատեց, որ 2022-թ-ից ՌԴ արտաքին քաղաքականությունը ոչ թե շրջադարձ է ապրել, այլ բեկվել է եղած տենդենցին, որը 30 տարի կար, այն է՝ դեպի Եվրոպա գնալու միտում այսօր այլևս չկա։
«Ըստ էության, սա պատերազմ է կոլեկտիվ Արմուտքի դեմ, որտեղ առաջին գծում ուկրաինացիներն են, երկրորդ գծում՝ եվրոպացիները, որը ղեկավարվում է ԱՄՆ-ի կողմից»,-ասաց նա և նկատեց, որ առաջին անգամ է, որ ՌԴ-ն Արևմուտքում չունի ոչ մի դաշնակից, նույնիսկ նեյտրալ դեմքով։
Մյուս կողմից, ըստ նրա՝ կա նոր գործընկերային երկրների համագործակցություն։ «Մոսկվայի ընդհանուր պատկերցմամբ դա ապագայի աշխարհն է»,-ասաց Տրենինը և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի խոսքերը մեջբերեց, որ Պետրոս Առաջինը բացեց պատուհան դեպի Եվրոպա, որովհետև այն ժամանակ ապագան Եվրոպայում էր, և հիմա ՌԴ-ն շրջվում է Հարավարևելք, որովհետև ապագան այնտեղ է։ «Հույս ունեմ, որ հենց այդպես էլ կա։ Ավարտվել է ՌԴ-ի շուրջ 30 տարվա քաղաքական գիծը՝ Եվրոպայի մաս դառնալու»,-ասաց նա և նշեց, որ ամեն ինչ կախված է Ուկրաինայում հատուկ գործողություններից։