12/06/2024 21:57
Կանադայի քաղաքացիությունդ էլ չի փրկելու քեզ, սուտասան հանցագործ. Արսեն Թորոոսյանը՝ Սրբազանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանին:
«Քոչարյան Ռոբերտի պատգմավորներից մեկը ԱԺ-ում հարցնում է, թե երբ ենք կաթողիկոսից ներողություն խնդրելու Սարդարապատում մի քանի րոպե սպասացնելու համար։
Իրականում կաթողիկոսն ու իրա օրհնանքով ժողովրդին ոստիկանական պատի վրա առաջ գնալու հրահանգ տվողները պետք է ներողություն խնդրեն ու կանգնեն օրենքի առաջ։ Օրենքից իրեն դուրս դրած մարդ չի կարող լինել մեր երկրում՝ ուզում է սև շորերով լինի, ուզում է սպիտակ։