12/06/2024 16:07
Ո՞նց կարող է նա ինձ հանդիպել. Սրբազանը՝ Փաշինյանի մասին
Ո՞նց կարող է նա ինձ հանդիպել, առաջին հարցը կտամ տեսնելու համար՝ ձեռքը տե՞ղն է, թե՞ չէ, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Փաշինյանը չի ցանկանում հանդիպել Սրբազանին։
«Դրանից հետո կորոշենք»,-ասաց Սրբազանը։
Լրագրողի դիտարկմանը, թե մինչև շարժման մեկնարկը Փաշինյանի կողմից հանդիպման առաջարկ է եղել՝ Բագրատ Սրբազանը պատասխանեց.
«Այո՛, եղել է։ Մերժել եմ, որովհետև հարմար չեմ տեսել, դեռ գործընթացները չէին սկսել, ոչ մի բան տեղի չէր ունեցել։ Չեմ կարծում, որ դա նպատակահարմար էր»։