12/06/2024 12:51
Հարցն այն է, թե որքա՞ն հեռու կարող է գնալ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը և ինչի՞ կարող է հանգեցնել այս վատթարացումը. ՌԴ փորձագետ
Ռուսաստանում կարծում են, որ Հայաստանն ինքնիշխան իրավունք ունի որոշելու իր ապագան, դա Հայաստանի ներքին գործն է. «Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները հետխորհրդային տարածքում» թեմայով ՌԱՀՀԿ-ի կողմից անցկացվող կլոր սեղանին հայտարարեց Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի պրոֆեսոր և գիտական ղեկավար Դմիտրի Տրենին։
«Բայց Ռուսաստանը գունավոր հեղափոխություններ «արտահանելու» գործով չի զբաղվում, ավելին՝ ՌԴ նախագահ Պուտինը հիմնականում պայքարում է այդ հեղափոխությունների դեմ, բայց ոչ մի կերպ չի կարողանում այրել»,-ասաց նա։
Ըստ ՌԴ փորձագետի՝ Ռուսաստանում Հայաստանի ներկայիս ղեկավարության քաղաքականությունը հասկացվում է որպես Արևմուտքի հետ մերձեցում և միաժամանակ Ռուսաստանից քաղաքական ու ռազմական ոլորտներում հեռացում՝ հաշվի առնելով, իհարկե, տնտեսական շահերը։
«Ռուսաստանը ուշադիր հետևում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացմանը, բայց չի խանգարում դրան։ Գունավոր հեղափոխություններ անողները նստած են այլ տեղ»,- նշեց Տրենինը։
Ըստ նրա՝ հարցն այն է, թե որքա՞ն հեռու կարող է գնալ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը և ինչի՞ կարող է հանգեցնել այս վատթարացումը։
«Ինչու՞ է Ռուսաստանը, որն այդքան ուժեղ է Հայաստանում տնտեսական ներկայությամբ, պատմական կապերով, էմոցիոնալ կապերով և այլն, այսքան պասիվ Հայաստանի քաղաքական, Հայաստանի տեղեկատվական տարածքում։ Ինչո՞ւ է Ռուսաստանը, ունենալով ձեռքին այդքան ամուր խաղաքարտեր, կորցնում աջակցությունը Հայաստանի ներսում»,-ասաց նա։