12/06/2024 18:17
Իմ որդու հետ նույն տեղում զինվոր է զոհվել, հիմա ադրբեջանական բեկո՞րն է որոշել, որ իմ որդու ծնողը հերոսածին չի. Փաշինյան
Ես ծնրադրում եմ մեր բոլոր նահատակների, նրանց ծնողների, հարազտների առաջ և խնդրում եմ, ամեն ինչ ունի իր տրամաբանությունը, չափը, սահմանը. ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան հարցին, որ հերոսածին մայրերի, շնողների նկատմամբ ոստիկանությունը ուժ է գործադրում։
Փաշինյանը հայտարարեց, թե իր «սեփական որդին է եղել այն բազամթիվ զինվորների կողիքն, ովքեր զոհվել են»։
«Անուն ազգանունով հայտնի փաստեր են, իմ որդու հետ նույն տեղում զինվոր է զոհվել,իրենք մարմիններով կպած են եղել, ականի պայթյունից է եղել, դիպուկահարի կրակոցից չի եղել, որ ասեք իմացել է։ Ականը ո՞նց է որոշել, բեկորը ոնց է որոշել, որ իմ որդին չպետք է զոհվի, այլ մյուս զինվորը։ Հիմա ադրբեջանական բեկո՞րն է որոշել, որ իմ որդու ծնողը հերոսածին չի....»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ խղճահարության վրա օրինականություն չեն կառուցում. «Բոլորն էլ մարդիկ են»։