12/06/2024 18:43
Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել ընդդիմադիր խմբակցության հետ և պատասխանել բոլոր հարցերին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հետ ու պատասխանել բոլոր հարցերին:
Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին պատասխանի ընթացքում, երբ պատասխանի համար նախատեսված ժամանակահատվածն ավարտվեց:
«Ես պատրաստ եմ ձեր բոլոր հարցերին պատասխանել: Պատրաստ եմ ձեր խմբակցության հետ հանդիպել և բոլոր հարցերին պատասխանել»,–ասաց Փաշինյանը: