12/06/2024 20:07
ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունները տարիներ շարունակ խաբել են ժողովրդին՝ ասելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանից դուրս կարգավիճակ ստանալու ճանապարհ է։, Փաշինյանն այս մասին ասաց կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը ԼՂ-ի հիմնախնդրի լուծման համատեքստում։
Վարչապետ Փաշինյանը նախ նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ Հայաստանը ակտիվ կապի մեջ է, սակայն 2022 թվականի փետրվարից մի կողմից Ռուսաստանը, մյուս կողմից Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հրաժարվել են միմյանց հետ հանդիպել։
«Մենք մեզ համոզել ենք և հանրությանը խաբել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանից դուրս կարգավիճակ ստանալու ճանապարհ է։ Դա սուտ է և չի եղել այդպիսի բան երբեք։ Եվ երբ ասում եմ բլեֆ է, դա նկատի ունեմ։ 1998 թվականին փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող անձինք դա իմացել են, մեր ժողովրդին խաբել ենք ասելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ձևավորված է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ստանա կարգավիճակ Ադրբեջանից դուրս։
1998 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ասել է՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա և Լեռնային Ղարաբաղը բարձր ինքնավարության կարգավիճակ ստանա Ադրբեջանի կազմում։ Մենք բոլորս լինելով հայրենասեր՝ չենք առերեսվել այս իրականության հետ»,-եզրափակեց Փաշինյանը։