12/06/2024 18:11
Բաքուն ու Երևանը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ. Օ՛Բրայեն
ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը պատասխանել է հարցերի «Ազատության» տաղավարում։
Նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի
Նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի, «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում ասաց ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը, ընդգծելով՝ ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ։
«Ինչո՞ւ է ժամանակը: Մեր կարծիքով՝ սերնդի կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային երթուղի կառուցելու համար: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ դա կբացի ոչ միայն հիմնական առևտուրը, այլև նոր արդյունաբերությունները այդ երթուղու ողջ երկայնքով», - ասաց նա։
Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը շարունակեց. - «Դա կարող է տեղի ունենալ հիմա: Մի քանի տարի անց կարող է այլևս այդքան կարևոր չլինել: Մի քանի տարի առաջ դա հնարավոր չէր: Ես նաև կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը: Եվ ժողովրդավարական հանձնառությունը, որը մենք տեսնում ենք Հայաստանում, բարեփոխումները, որոնց հայ ժողովուրդը կրկին ու կրկին աջակցել է 2018 թվականից ի վեր, նշանակում են, որ Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ կարող է նման որոշում կայացնել»:
Եվրոպայի գծով ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան Երևան էր ժամանել՝ աջակցելու խաղաղության գործընթացին, այդ թվում՝ Ալմա-Աթայի հռչակագրի օգտագործմանը՝ որպես հիմք սահմանազատման համար: Երևանը բազմիցս է համաձայնել այս սկզբունքին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։