12/06/2024 16:59
Լոռու և Տավուշի մարզերում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից վերականգնվել են աղետից վնասված շուրջ 5 200 գծամետր ընդհանուր երկարությամբ գազատարներ․ Լուսանկարներ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում վերականգնվել են շուրջ 5 200 գծամետր վերգետնյա միջին և ցածր ճնշման գազատարներ, որ վնասվել էին մայիսի 26-ին տեղի ունեցած գետերի վարարման արդյունքում Լոռու և Տավուշի մարզերում ստեղծված աղետի հետևանքով։
Լուրջ վնասներ են կրել Դիլիջան, Իջևան, Այրում, Տաշիր, Ալավերդի, Թումանյան, Վանաձոր քաղաքների, Այրում, Խաշթառակ, Ձորագետավան, Թեղուտ բնակավայրերի գազաբաշխման ցանցերը։ Գազազրկված էր ավելի քան 19 000 բաժանորդ։
Բոլոր այն բնակավայրերում, որտեղ իրականացվել են վթարավերականգնողական աշխատանքներ, վերականգնվել է գազամատակարարումը։
Հրավիրված խորհրդակցության ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը հանձնարարեց վերլուծել գույքագրված վնասները, վերահսկողության տակ պահել գազաբաշխման համակարգի ռիսկային հատվածները, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել և անհրաժեշտության դեպքում իրականացնել գազատարների վերատեղադրման և շինհավաքակցման աշխատանքներ: