12/06/2024 11:14
«Կարող ենք սահմանել բարձր նշաձողեր». Վահե Հովհաննիսյանը մեծ հույս ունի, որ Հայաստանն օրինակ կդառնա այլ երկրների համար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մեծ հույս ունի, որ Հայաստանն արագ քայլերով առաջ կընթանա ու կդառնա օրինակ այլ երկրների համար։
«Վերջին տարիների զարգացումներն ու թռիչքային աճն, իսկապես, վկայում են, Հայաստանը կարող է սահմանել բարձր նշաձողեր»,- 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ այդ նշաձողերի սահմանման ու դրան հասնելու ճանապարհին, բարեբախտաբար, այլևս մեծ դեր չունեն պաթետիկ արտահայտություններն ու հայրենասիրական դատարկ ճառերը։
«Ակնհայտ է, որ ամեն մեկի՝ դեպի գերազանցության ձգտումն է, որ ապահովելու է այդ նշաձողի իրագործումը»,- նշեց նա։