12/06/2024 10:48
Հարկ վճարելուց խուսափել՝ ուղիղ իմաստով նշանակում է գողանալ հանրային բարիքը. Ֆինանսների նախարար
Հարկ վճարելուց խուսափել՝ ուղիղ իմաստով նշանակում է գողանալ հանրային բարիքը, 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Լայն իմաստով նշանակում է վնասել տնտեսական գործունեություն իրականացնող մյուս քաղաքացիների ոգևորությունն ու շարժառիթները, էլ ավելի լայն իմաստով խոչընդոտում է արդարության իրագործմանն ու հավասար հնարավորություններ ունենալու կենսական նախապայմանին»,- ասաց նա։
Ըստ նախարարի՝ հարկերից խուսափող տնտեսվարողը ոչ պակաս մեղավոր է կոռումպացված պետական աշխատողից։
«Ու, քանի որ մենք խիստ պայքար ենք մղում պետական համակարգում կոռուպցիայի ցանկացած դրսևորման դեմ, խստացնում ենք նաև հարկերցի խուսափելու համար սահմանված պատժի մեխանիզմները»,- ասաց նա։