12/06/2024 22:03
«Հատուկ միջոցը կիրառվել է նաև այգում՝ այնտեղ գտնվող մարդկանց նկատմամբ․ Դա նշանակում է տեռոր»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ պատասխանատվությունը ոստիկանապետինը և նրան հրահանգ տվողինն է
Բագրատ Սրբազանը Բաղրամյաան պողոտայում հայտարարեց՝ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ կիրառվել է ահաբեկչություն՝ ոստիկանության կողմից։ Լուսաձայնային նռնակներ են կիրառվել այգու տարածքում, ապա՝ Բաղրամյան պողոտայի մեջտեղի հատվածում։ Իրականացնողներն ու հրահանգ տվողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
«Հատուկ միջոցը կիրառվել է ոչ թե մարտի բռնված, բախումների մեջ գտնվո մարդկանց նկատմամբ, այլ կիրառվել է այգում՝ այգում գտնվող մարդկանց նկատմամբ, հետո՝ մեջտեղի մասում (պողոտայի-խմբ․) և այդպես շարունակ։ Դա նշանակում է տեռոր՝ ահաբեկչություն։ Դեմքերն են կան՝ ովքեր են նետողները։
Այս ամբողջը ոստիկանապետի և նրան հրահանգ տվողի պատասխանատվությունն է»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով՝ նրանց նկատմամբ իրավական պատասխանատվությունն անխուսափելի է։