12/06/2024 19:13
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ
Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում տեղի ունեցող ակցիայի որոշ մասնակիցներ ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, ոստիկանական պատը ճեղքելու փորձ կատարելիս վերցրել են ոստիկանների սաղավարտներ ու մահակներ։ Այս մասին հայտարարությամբ տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«ՆԳՆ ոստիկանությունը վերստին կոչ է անում ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ զերծ մնալ հակաիրավական գործողություններից, չհրահրել բախումներ։
Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասվում է հայտարարության մեջ: