12/06/2024 09:44
«Ժողովուրդ». Արմեն Խաչատրյանի որդին փորձագետից արագ «վերածվել» է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բաժիններից մեկի պետի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը «նախկին թալանչիների» ժամանակ զբաղեցնում էր բավականին բարձր պաշտոն ՆԳ համակարգում և կարծես մինչև 2018 թվականը ոչ մի անգամ բարձրաձայն կամ ցածրաձայն չի դժգոհել առկա բարքերից։
Փոխարենը այժմ, մասնավորապես նրա որդին՝ փորձագետից արագ «վերածվել» է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարևորագույն բաժիններից մեկի պետի, աշխատավարձն էլ նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 1.2 միլիոն դրամով։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի ստել` «Ապագա կա՛»։ Եվ այդ ապագան ՔՊ-ականների համար է»։