12/06/2024 09:50
«Հրապարակ». ՌԴ-ի հետ փոխկապակցված ընկերություններում տարակուսած են, որ անգամ չնչին ազդակ չեն ստանում` շարժմանը միանալու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև իշխանություններն ընդդիմությանն են շուրջօրյա ռեժիմով մեղադրում՝ օտար պետության շպիոն լինելու, մանավանդ Ռուսաստանին ծառայելու մեջ, բայց հենց իշխանության նավը սկսում է երերալ, դրսից, հիմնականում՝ Արևմուտքից, օգնության են շտապում իրենց։ Երեկ Երևանում էր ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը, ով վարչապետի հետ հանդիպեց։
Իշխանական շրջանակները ոգևորության մեջ են այդ այցից և ասում են, որ ունեն Արևմուտքի աջակցությունը, քանի որ Հայաստանի հետ կապված ծրագրերը դեռ չեն ավարտվել` Ռուսաստանը տարածաշրջանից դեռ չի հեռացել։ Նախօրեին էլ ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ դեսպանն էր` առանց դրոշի ավտոմեքենայով շտապել պաշարված խորհրդարան` Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու։ Փոխարենը Ռուսաստանը զրո հետաքրքրվածություն ունի սրբազան շարժման նկատմամբ, և անգամ ընդդիմության հետ չեն հանդիպում: ՌԴ-ի հետ փոխկապակցված ընկերություններում տարակուսած են, որ անգամ չնչին ազդակ չեն ստանում` շարժմանը միանալու համար, մինչդեռ 2018-ին՝ Նիկոլի հեղափոխության ժամանակ, բոլորին մոբիլիզացրել էին»։