12/06/2024 13:40
Հոբարձում նոր կամուրջ կկառուցենք, բայց մտածում ենք՝ տեղը փոխել. Գնել Սանոսյան
Հոբարձում նոր կամուրջ կկառուցենք, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով աղետի գոտուց։
«Երկու տեսակի կարծիք կա, որից մեկը դառնում է գերիշխող՝ նոր տեսակի կամուրջի տեղը պետք է փոխել։ Եվ ոստիկանությունը, և տեղի բնակչությունը նշում են, որ գործող կամուրջը կառուցված է թեք անկյան տակ, վթարներ են լինում, մտածում ենք՝ եթե նորն ենք կառուցում՝ միանգամից վթարավտանգ խնդիրն էլ լուծենք»,- ասաց Սանոսյանը։
Նա նշեց նաև, որ, մինչև կկառուցեն նոր կամուրջը, Հոբարձի վնասված կամուրջի մի մասում որոշակի լիցքեր կանեն ու կդարձնեն երթևեկելի, քանի որ կամրջի մի մասը պահպանվել է։