12/06/2024 15:53
Ոստիկանին իր աշխատանքը կատարելու համար չի կարելի դատել. Փաշինյանը՝ ուժ գործադրելու մասին
Եթե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նման միջոցներ են ձեռնարկում՝ առնվազն նշանակում է, որ նրանք ունեն օպերատիվ տեղեկություններ, որ որոշ խմբերի կողմից հնարավոր են սադրանքներ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրավապահները համապատասխան միջոցներ են ձեռնարկում հնարավոր այդ խմբերին ու նրանց առանձին անդամներին հայտնաբերելու, չեզոքացնելու ու օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կատարում են իրենց գործառույթները։
«Ոստիկանությունն ամբողջ աշխարհում ուժային կառույց է ու երբեմն լինում են դեպքեր, երբ ոստիկանությունը որոշակի ուժ է գործադրում, հետո ասում են՝ ոստիկաններին ինչո՞ւ չեն դատում։ Ոստիկանին իր աշխատանքը կատարելու համար չի կարելի դատել»,- ասաց նա։