12/06/2024 14:45
Պետք է ապահովվի ԱԺ բնականոն գործունեությունը. Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանական ուժերի կուտակման մասին
ՀՀ յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում ոստիկանական մեծաթիվ ուժերի կուտակմանը։
Հարցին՝ ի՞նչ վտանգներ եք տեսնում, որ այդքան ուժեր եք կենտրոնացրել ԱԺ-ի մոտ՝ նա ասաց. «Ազգային ժողովի բնականոն գործունեությունը պետք է ապահովվի, պետք է ապահովվի նաև քաղաքացիների անվտանգությունը»։
«Դա իրենց գործառույթն է, որը պետք է իրականացնեն, այդ թվում՝ պետք է ապահովեն նաև հավաքի խաղաղ մասնակիցների անվտանգությունը»,- հավելեց Փաշինյանը։