12/06/2024 17:25
Միակողմանի ոչ մի զիջում տեղի չի ունեցել. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ միակողմանի ոչ մի զիջում տեղի չի ունեցել։
Ազգային ժողովում այսօր նա հայտարարեց՝ շատ լուրջ պրոբլեմ է, որ կան երկրներ, որոնք վիճարկում են մեր ինքնությունը։
«Ես հասկանում եմ՝ դա հարց է, որը պետք է ես լուծեմ»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ այո, իրեն կհայհոյեն, կասեն դավաճան, բայց եթե ոչ մեկ պատասխանատվություն չվերցնի՝ երկիրը կգնա այնտեղ, որտեղից վախենում են։