12/06/2024 17:40
ԼՂ ժողովրդին կանչեցիք բերեցիք, որովհետև ձեզ ցույցի մասնակից էր պետք. Փաշինյանը հունից դուրս եկավ. Տեսանյութ
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կանչեցիք բերեցիք, որովհետև ձեզ ցույցի մասնակից էր պետք, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը։
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1998 թվականից հետո ձեզ պետք է եղել իշխանությունը պահելու համար, այսօր իրենց բերել եք որպես 5 հազար դրամով ցույցի մատերիալ»,- հայտարարեց նա։
Փաշինյանը հունից դուրս եկավ։
«Դուք թքած ունեք ԼՂ-ի վրա էլ, Հայաստանի վրա էլ, դուք հացկատակներ եք»,- ասաց նա։
Ընդդիմությունը այս ելույթից հետո հարվածում էր սեղաններին, ՔՊ-ն՝ բուռն ծափահարում։