13/06/2024 11:37
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստիվ դատապարտում է անզեն ցուցարարների հանդեպ բիրտ ուժը
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը․
««Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստիվ դատապարտում է երեկ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում անզեն ցուցարարների հանդեպ կիրառված անհամաչափ բիրտ ուժը, այդ թվում` հատուկ միջոցների կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել, ընդհուպ` անդամահատվել են:
Վերջին մեկ ամսվա ընթացքում ոստիկանությունն իրեն դուրս է դրել օրենքից՝ վերածվելով համազգեստի ու ուսադիրների տակ թաքնված հանցախմբի: Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի քրեական վարույթ հարուցվի ՆԳՆ և Ոստիկանության ղեկավարների, կոնկրետ ապօրինություններ թույլ տրված ոստիկանների հանդեպ:
Հատուկ արձանագրում ենք, որ ոստիկանության երեկվա վայրագությունները, ապօրինությունները խրախուսելու են խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ամոթալի ելույթով:
Այս իշխանության հեռացումը պետք է դառնա քաղաքական և հանրային լայն կսնսոլիդացիայի առանցք:
Մեր ամուր զորակցությունն ենք հայտնում արդարացի պայքարի դուրս եկած հազարավոր ցուցարարներին, պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանին»: