13/06/2024 19:27
Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կենդանի պատանդ է մնացել և ապահովել բնակչության դուրս բերումը. ԱՀ նախագահը՝ Փաշինյանին
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը գտնվում է Բաքվում, կենդանի պատանդ է մնացել և ապահովել մեր բնակչության դուրս բերումը. լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, ի պատասխան երեկ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականին, որ նրանք ըստ էության դասալիքներ են։
Սամվել Շահրամանյանը նշեց, որ առաջիկայում մանրամասն կանդրադառնա այս հարցերին։