13/06/2024 18:08
Ցուցարարներին հորդորում ենք զերծ մնալ բռնություն դրսևորելուց, իրավապահներին՝ խրախուսում քննություն իրականացնել բոլոր հնարավոր խախտումների միջադեպերով. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել.
«ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։
Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»։