13/06/2024 11:45
Նահանջող մարդկանց հետևից էդ նռնակները նետելը որևէ խելամիտ, իրավաչափ նպատակ չի կարող հետապնդել. Ավետիք Չալաբյան
Այն, ինչ արել է ոստիկանությունը, բացարձակ անհամաչափ էր իրավիճակին։ Նահանջող մարդկանց հետևից էդ նռնակները նետելը որևէ խելամիտ, իրավաչափ նպատակ չի կարող հետապնդել, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Եթե մարդիկ հարձակվեին ոստիկանության վրա և դա որպես կանխարգելիչ միջոց օգտագործվեր, կարելի էր պատկերացնել, բայց նահանջող մարդկանց վրա, որոնք փորձում են վիրավորներին էվակուացնել... , կան կադրերը, երբ մարդիկ փորձում են վիրավորներին տանել, հենց նրանց մեջ նռնակ են գցում, որ լրացուցիչ վնաս հասցնեն։ Սա կարող է տեղի ունենալ միայն մի դեպքում՝ երկրում քաղաքացիական պատերազմի դեպքում»,-ասաց Չալաբյանը։
Նա նշեց, թե անպայման իրավական ընթացք տալու են տեղի ունեցածին։